«Ոնց ժողովուրդը կորոշի, այնպես մենք կշարժվենք». Արա Բաբլոյանը` իր պաշտոնավարման մասին

«Ոնց ժողովուրդը կորոշի, այնպես մենք կշարժվենք: Ժողովուրդը քվե է տվել Ազգային ժողովին, Ազգային ժողովն ինքը կորոշի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը շարունակելո՞ւ է պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ ապրիլից հետո:

Ըստ նրա` հարցը դրված չի քննարկման: Ա.Բաբլոյանը նշեց, որ ապրիլ ամսի հետ կապված լինելու է փոփոխություն նախագահի և ընտրություն վարչապետի, իսկ ԱԺ նախագահի հարցը փոփոխության դրված չէ.

«Այս պահին մենք նման հարց չենք քննարկել: Դեռևս չի քննարկվել նաև նախագահի թեկնածուի հարցը»:

Տեսանյութեր

Լրահոս