Կառավարությունն ընդունել է Արտակ Զեյնալյանի առաջարկը. այսուհետ հնարավոր կլինի դատարան դիմել էլեկտրոնային եղանակով
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն նշեց, որ այս նախագծի անհրաժեշտության մասին վաղուց են խոսում տարբեր հարթակներում, նաև՝ Ազգային ժողովում.
«Պարոն Զեյնալյանը մի քանի անգամ բարձրաձայնել է, որ մենք պետք է ունենանք դատարանին էլեկտրոնային եղանակով դիմելու հնարավորություն: Այս նախագծերի փաթեթով այդ հնարավորությունը տրվում է՝ և՛ քաղաքացիական գործերով դատարանին դիմելու ժամանակ, և՛ վարչական գործերով: Բոլոր փաստաթղթերը դատարանին կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով: Այդ հարթակն արդեն իսկ պատրաստ է: Անձինք կարող են ոչ միայն թղթային, այլև էլեկտրոնային եղանակով իրենց բոլոր փաստաթղթերը ներկայացնել դատարան»: