Մի սիրահարվեք Ջրհոսի
Մի սիրահարվեք Ջրհոսի, որովհետև նա որևէ մեկի նման չէ։ Մարդկանց մի մասը նրան տարօրինակ է համարում, բայց Ջրհոսն ինքնուրույն է ապրում։
Soulpost.ru-ն գրում է, որ Ջրհոսը ձեզ կսովորեցնի՝ մյուսներից տարբերվելն իսկապես լավ է։ Նա չի մտահոգվում, թե ինչ են մտածում իր մասին. նա ցանկանում է ուրախանալ, ժպտալ ու վայելել կյանքը։
Մի սիրահարվեք Ջրհոսի, եթե պատրաստ չեք հանդիպել մեծ երեխայի հետ։ Նրա հետ, ով իրականում չի մոռացել՝ ինչն է իրականում կարևոր կյանքում։ Նրա հետ, ով ձեզ կստիպի ծիծաղել այն ժամանակ, երբ հասարակության կողմից ընդունված է լուրջ լինել։ Նրա հետ, ով ցույց կտա՝ ինչ է նշանակում՝ ապրել սեփական աշխարհում։
Մի սիրահարվեք Ջրհոսի, եթե չեք ցանկանում լինել նրա հետ, ով տանել չի կարողանում պայմանականություններ։ Նրա հետ, ով ծրագրեր չի կազմում և չի անհանգստանում դրա առնչությամբ։ Նա միշտ հետևելու է իր սրտին։ Նա կամակոր է, և, եթե արդեն որոշում է կայացրել, չի փոխի իր կարծիքը։
Մի սիրահարվեք Ջրհոսի, եթե չեք կարող նրան անկախություն ու ազատություն տալ։ Նա լսում է իր սրտին, բայց դժվարանում է խնդիրներն ու կոնֆլիկտները լուծելիս։ Նա հակափաստարկներ չի սիրում, խնդրի մասին խոսելու փոխարեն՝ լռում է ու հեռանում։ Պետք է դառնաք այն մարդը, ով կկարողանա կարդալ Ջրհոսին։ Մի սիրահարվեք Ջրհոսի, եթե դիմացկուն չեք։ Նրան հատուկ է սարկազմը. Ջրհոսը կարող է դաժան հումորն օգտագործել՝ որպես պաշտպանական մեխանիզմ։
Մի սիրահարվեք Ջրհոսի, քանի որ նա աշխարհին նայում է այլ կերպ։ Նա գեղեցկություն է տեսնում նրանում, ինչում դուք թերություններ եք տեսնում։ Այն, ինչ սխալ եք համարում, Ջրհոսը դիտարկում է՝ որպես սովորելու հնարավորություն։ Նա միշտ բաժակը կիսով չափ լի է համարում և ձեզ կօգնի նույն կերպ մտածել։
Մի սիրահարվեք Ջրհոսի, եթե պատրաստ չեք ձեր կյանքի գլխավոր արկածին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը