Սիրիայում կլինի ռուս զինվորականների բազավորման երկու հենակետ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում մշտական հիման վրա կգործեն ռուս զինվորականների բազավորման երկու հենակետեր՝ Տարտուսում եւ Հմեյմիմում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Ստեղծվել են եւ մշտական հիման վրա կգործեն բազավորման երկու հենակետեր՝ Տարտուսում եւ այստեղ՝ Հմեյմիմում»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Հմեյմիմի ռուսական ռազմակայանի զինվորականների առջեւ: