Բաժիններ՝

Երուսաղեմի կարգավիճակը պետք ֆ որոշվի բանակցություններում. ԵԱՀԿ-ի նախագահ

Երուսաղեմի կարգավիճակի հարցը պետք է լուծվի կողմերի ուղղակի բանակցություններում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը:

«Մեր դիրքորոշումն այստեղ հստակ է. ինչպես Ավստրիայի իշխանությունները, այնպես էլ ԵՄ-ի իշխանություններն այն կարծիքին են, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է հստակեցվի կողմերի միջեւ ուղղակի բանակցությունների ընթացքում»,- ասել է նա լրագրողներին Վիեննայում կազմակերպության մասնակից երկրների նախարարների խորհրդի նիստի սկսվելուց առաջ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ փաստաթուղթ է ստորագրել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս