Բաժիններ՝

2018թ. բյուջեի նախագծում փոփոխություններ են կատարվել. ԱՆ-ին տրվող գումարները 4 միլիարդ դրամով ավելացել են

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավորները 111 առաջարկ են ներկայացրել: Այսօր Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ պատգամավորները 16.4 միլիարդ դրամի արժողությամբ առաջարկներ են ներկայացրել:

Նա նշեց, որ կառավարությունը 15 միլիարդի փոփոխություններ է առաջարկում՝ հիմնականում կախված փոխարժեքի փոփոխություններով:

Վ. Արամյանն ընդգծեց, որ, ըստ իրենց կողմից արված փոփոխությունների՝ 4 միլիարդ դրամով ավելացվել են առողջապահության ծախսերը, ինչը, նախարարի խոսքով, համընկել է այն առաջարկներին, որոնք պատգամավորները ներկայացրել են:

Նա նշեց, որ պատգամավորները այս ոլորտի վերաբերյալ 19 առաջարկ էին ներկայացրել, որից 10-ն ամբողջությամբ ընդունվել է, 6-ը՝ մասնակի, 3-ի վերաբերյալ տրվել են բացատրություններ:

Նա նաև նշեց, որ շուրջ 4 միլիարդ դրամով ավելացվել է պահուստային ֆոնդը:

Նախարարը պարզաբանեց, որ 2018-ին 3 կարևոր միջոցառումներ են նածատեսվում, և բավականին մեծ պատվիրակություններ են ժամանելու Հայաստան:

Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի միջացառումը աննախադեպ է լինելու, առաջին դեմքերի մակարդակով պատվիրակություններ են այցելելու Հայաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս