Ազատվեք մուգ կետերից ընդամենը 3 օրվա ընթացքում
Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի՝ մաշկի, իսկ կարտոֆիլն օգտակար է համառ մուգ կետերի դեմ պայքարում։
Բաղադրիչներ
- 1 կարտոֆիլ
- կես բաժակ նռան հատիկներ
- կես կիտրոն։
Պատրաստման եղանակը
- Մաքրեք կարտոֆիլի կեղևը, անցկացրեք քերիչով։
- Ավելացրեք նռան սերմերն ու 1 ճաշի գդալ ջուր, խառնեք հարիչով։
- Ավելացրեք կիտրոնի հյութը։
- Ստացված խառնուրդը լցրեք հատուկ տարաների մեջ, որոնք նախատեսված են սառույց պատրաստելու համար։
- 5-6 ժամ թողեք սառնարանում։
- Ստացված սառույցները քսեք մաշկի վնասված հատվածին, լվացեք սառը ջրով։
- Լավագույն արդյունքի հասնելու համար կարող եք օրվա ընթացքում 1-2 սառույց օգտագործել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը