Սերժ Սարգսյանը ժամանեց ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց Բրյուսելում անցկացվող Եվրոպական Միության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին:
Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր 2017 թվականի մարտին:
ԵՄ արևելյան գործընկերության անդամ երկրներն են Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը և Ադրբեջանը:
Գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՀՀ Նախագահը լուսանկարվեց Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: