Բաժիններ՝

Պուչդեմոնը հրաժարվել է 112 հազար եվրո թոշակից, որպեսզի չճանաչի Մադրիդի ձեռնարկած միջոցները. Europa Press

Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է որպես տարածաշրջանի նախկին ղեկավար թոշակ ստանալուց, որը կարող էր կազմել տարեկան 112 հազար եվրո: Նոյեմբերի 22-ին այս մասին հայտնել է Europa Press գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ Պուչդեմոնն իրեն դեռեւս ինքնավար մարզի ղեկավար է համարում: Իսպանիայի ֆինանսների եւ պետական ծառայողների գործերի նախարար Կրիստոբալ Մոնտորոն խնդրել ֆ տասն աշխատանքային օրվա ընթացքում իրեն իրազեկել, թե Պուչդեմոնը՝ որպես Կատալոնիայի նախկին ղեկավար թոշակ պահանջել է արդյոք:

Այն դեպքում, եթե ինքնավարության նախկին ղեկավարն աներ դա, ինքնաբերաբար կճանաչեր այն միջոցները, որոնց Մադրիդը հավանություն է տվել տարածաշրջանի իրադրության կարգավորման համար եւ որոնք նախատեսում են պաշտոնից նրա հեռացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս