Ինչպես կատարել շահավետ օնլայն գնումներ արտասահմանյան խանութներից
Մոտենում է համաշխարհային շոփինգի ամենախելահեղ զեղչերի և առաջարկների օրը՝ BLACK FRIDAY-ն, որն այս տարի կլինի նոյեմբերի 24-ին։ Դա ոչ միայն լավ հնարավորություն է ձեռք բերելու վաղուց հավանած, բայց մինչև զեղչված լինելը գնումը հետաձգած ապրանքները, այլ նաև Նոր տարվա մատչելի, որակյալ և ինքնատիպ նվերներ գնելու։
Դե իսկ հաջորդող առաջին երկուշաբթին էլ` Cyber Monday-ն շոփինգի տոն է տեխնիկա գնել ցանկացողների համար։
Ճարպիկ և գրագետ շոփերները այդ օրերին պատրաստվում են նախօրոք, որպեսզի հասցնեն արագ գնել ապրանքը, նախքան այն կվերջանա։ Այդ օրերին ապրանքը շատ արագ է վերջանում։
Իզաբելլա Աբգարյանը, ելնելով սեփական փորձից, բացատրել է, թե ինչպես կատարել շահավետ օնլայն գնումներ արտասահմանյան խանութներից:
«1. Բանկային քարտ
• Պետք է ունենալ պլաստիկ բանկային քարտ։ Ցանկալի է, բայց ոչ պարտադիր՝ դոլարային, որ տարադրամի փոխարժեքի հաշվարկի ժամանակ հավելյալ գումար չկորցնեք։
Գաղտնիք. Եթե ձեր քարտը դրամային է, այն մուտքագրելուց միևնույն է արտարժույթի պատուհանում նշեք դոլար, որպեսզի փոխարժեքը հաշվարկվի մեր բանկային տոկոսադրույթով, ինչը շատ ավելի ցածր է, քան արտասահմանյանը։
• Ձեր շոփինգի բանկային քարտի վրա պահեք այնքան գումար, որքան նախատեսում եք ծախսել։ Այդ առումով շատ հարմար է Ինեկո բանկի մոբայլ հավելվածը, որը ցանկացած պահի վայրկյանական ձեր ընթացիկ և խնայողական հաշիվներից գումար է փոխանցում առանց բանկ գնալու։ (Չէ, Ինեկոն ինձ չի վճարել գովազդի համար)
• Ձեր բանկային քարտը ապահովության համար մի կցեք խանութների կայքերին։ Մի ալարեք, ամեն անգամ մուտքագրեք տվյալները։ Հուսով եմ տեղյակ եք, որ բանկային քարտի տվյալները առհասարակ որևէ մեկին փոխանցել չի կարելի։
• Կարող եք օգտվել PayPal վճարային համակարգից, քանի որ մի շարք կայքեր ընդունում են նման կերպով արված վճարումը։ Պետք է գրանցվել ( https://www.paypal.com ) կայքում ՝ ընտրելով ամենաբարդ և ամենագաղտնի գաղտնաբառը, այնտեղ ցել ձեր քարտը։ Paypal- ը չի տրամադրում ձեր քարտի տվյալները խանութներին, այլ հանդիսանում է միջնորդ-վճարող։
2.Ինչպես ստանալ ապրանքը Հայաստանում
2.1. Պետք է գրանցվել ապրանքը Հայաստան բերող ընկերություններից մեկի կայքում (Ես անձամբ մի տարի է, ինչ օգտվում եմ www.globbing.com Գլոբբինգ ընկերության ծառայություններից ու գոհ եմ։ Չէ, չեն վճարել գովազդի համար)։ Կայքում երբ գրանցվեք, ձեր անվամբ էջումբ կտեսնեք հասցենել՝ Ձեր հասցեն ԱՄՆում, Անգլիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Չինաստանում։
Հենց այդ հասցեն պետք է նույնությամբ լրացնեք խանութի կայքում որպես առաքման հասցե։ Անուն ազգանունը ես լրացնում եմ իմ սեփականը։
2.2. Հետագայում, երբ ապրանքը գնեք, ձեր մեյլին խանութը կուղարկի բեռնային համար՝ tracking code /կարող է տևել մի քանի ժամից մի քանի օր, կախված, թե երբ ձեր ապրանքը խանութից կուղարկվի՝ shipped կլինի։
Այդ կոդը ստանալուն պես, մտնում եք ապրանքը բերող ընկերության էջ ու մուտքագրում այն՝ հազար անգամ ստուգելով առաքման մեթոդները՝ ինքնաթիռ, թե նավ կամ բեռնատար, երկիրը, որի խանութից առևտուր եք արել, ապրանքի անվանումը և ինչ արժեր։
Հենց մուտքագրեք, առաքող ընկերությունը ձեզ նամակով կտեղեկացնի, որ ձեր պատվերը մուտքագրված է։ Հետագայում այդ ընկերության ձեր իսկ էջում կարող եք հետևել, թե ուր է հասել ձեր պատվերը, ինչպես նաև մեյլով կստանաք այդ մասին տեղեկատվություն։
Ապրանքը Հայաստան հասնելուց հետո, ձեզ կմնա վճարել սուրհանդակային ընկերությանը և վերցնել ապրանքը նրանց մասնաճյուղերից մեկից, կամ էլ պատվիրել առաքում տուն։
3. Գտնել խանութը, ապրանքը և գնել այն
• Թե ո՞ր կայքից արժե գնում անել, պատասխանը միանշանակ է՝ ԱՆՎՏԱՆԳ կայքից։ Օրինակ անվտանգություն չեն ապահովում կայքերը, որոնց հղումը չի սկսվում http ձևով։ Հեռու մնացեք դրանցից։
Օնլայն խանութները շատ են, դրանց ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://globbing.com/top-shops/ և http://blog.globbing.com/%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%AC%D5%AB-%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80/
Սակայն ես կնշեմ այն խանութները, որտեղից առևտրի փորձ ունեմ և գոհ եմ մնացել կամ գիտեմ մարդկանց, որ առևտուր են արել այդ կայքերից։
ԱՄՆ՝
amazon.com, /Մեծ շուկա, որտեղ կա ամեն ինչ/ Եթե գնումներ շատ եք անելու Բլեք ֆրայդիին, խորհուրդ կտայի վերցնել Prime մեկ ամսվա անդամակցություն, որի շնորհիվ այդ նշմամբ ապրանքների հսկայական բանակը անվճար կառաքվի ձեր ամերիկյան հասցե։ Առավելություններից է ապրանքների տակ այն արդեն իսկ գնածների գնահատականները և դրական ու բացասական կողմերը նշելը։
6pm.com /հագուստ, կոշկեղեն/
gap.com /այս կայքում կա չորս խանութ Gap, Old Navy, Banana republic, Athleta, որոնցից միջին գների են Gap-ը և Old Navy-ն, իսկ այն երկուսը բավականին թանկ),
carters.com /մանկական հագուստ/
ebay.com /Ամազոնի պես հսկայական շուկա է, որտեղ հնարավոր է գտնել նույն ապրանքը առավել մատչելի գնով։ Սակայն երբեմն խնդիրներ են լինում վաճառողների հետ ու թեպետ ձեր գումարը վերադարձվում է, բայց նյարդեր եք քայքայում։ Այս կայքում պետք է ուշադիր նայել վաճառողի վարկանշին/
walmart.com /մեծ հանրախանութ՝ լայն տեսականիով
levi.com /Հանրահայն Levi’s ջինսեր արտադրող խանութն է
shopdisney.com /Disney ապրանքանշի խանութն է, որտեղից հատկապես կարելի է երեխաներին նվերներ գնել՝ իրենց սիրած դիսնեյան մուլտհերոսների թեմաներով։
converse.com /հանրահայտ սպորտային բրենդի խանութը
esteelauder.com /իմ սիրած կոսմետիկայի բրենդի խանութը/
newegg.com /տեխնիկա/
apple.com /երևի կարիք չկա բացատրել, թե որ բրենդն է /
bhphotovideo.com /տեխնիկա/
Անգլիա՝
zalando.co.uk /բրենդային հագուստի լայն տեսականի, հաճախ՝ հրապուրիչ գներով/
debenhams.com /Դեբենհամս բրենդի խանութն է, որտեղ հատկապես որակյալ է հագուստը և ներքնազգեստը/
pullandbear.com/gb/ /միջին գների հագուստի և կոշկեղենի հայտնի բրենդ/
Գերմանիա
hm.com/de/ /հագուստ, կոշիկ / H&M
Ռուսաստան
Ozon.ru / ռուսական Ամազոնն է՝ իր լայն տեսականիով/
lamoda.ru /հագուստւ, կոշկեղենի լայն տեսականի՝ մեծերին ու երեխաներին/
Եվ իհարկե Հայաստանում լայն տարածում ստացած aliexpress- ը, որն անձամբ չեմ սիրում ու չեմ կողմնորոշվում գնում անելիս ոչ որակի, ոչ էլ չափսերի առումով։
Ինչպես խնայել հնարավորինս շատ գումար
4.1.Օգտվեք կուպոններ և պրոմոկոդեր տրամադրող կայքերից։ Գրանցվեք այդտեղ և որոնեք ձեր փնրած ապրանքանիշի կամ խանութի համար գործող զեղչը, անվճար առաքումը։ Օրինակ, ես գրանցված եմ coupons.com կայքում և Gap-ից սվիտր գնելիս գինը 45 դոլարից իջեցրեցի 25 և ստացա անվճար առաքում՝ վճարելիս մուտքագրելով հենց կայքի տված պրոմոկոդը, այնուհետև coupons.com- ի տված զեղչի կոդը, իսկ վերջում coupons.com–ի անվճար առաքման կոդը։ Երեք կոդ ու ես երջանիկ էի ))
4.2. Օգտվեք Քեշբեք համակարգից, որը ձեր ծախսած գումարից որոշակի տոկոս վերադարձնում է ձեզ։ Քեշբեքի հայտնի կայքերի ցանկն այստեղ՝ http://blog.globbing.com/globbing-cashback-systems/
5. Հագուստ ընտրելիս չափսը հասկանալու համար մտեք այստեղ՝ http://blog.globbing.com/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%AB-%D5%B9%D5%A1%D6%83%D5%BD/
Օգտվեք նաև օնլայն չափսերի փոխարկիչից
Տղամարդկանց՝ onlineconversion.com/clothing_mens.htm
Կանանց՝ onlineconversion.com/clothing_womens.htm
Կոշիկների՝ zappos.com/c/shoe-size-conversion?gclid=CITagtv4-qoCFdIS2godPmqx3w
Այլ հարցերի պատասխաններ կարող եք գտնել այստեղ՝ https://globbing.com/arm/faq
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. Նախoրոք, մինչև Սև ուրբաթը թե՛ գրանցումներն արեք կայքերում, թե՛ ընտրեք ապրանքները և ավելացրեք կամ զամբյուղ, կամ էլ shopping list , որպեսզի այդ օրը ժամանակ չկորցնեք փնտրելու վրա»։