Դե Խեայի պատմությունն ավարտվեց. «Ռեալը» պայմանավորվել է Արիսաբալագայի տրանսֆերի վերաբերյալ
«Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է դառնալ «Ռեալի» ֆուտբոլիստ:
23-ամյա դարպասապահի գործող պայմանագիրն ակումբի հետ լրանում է մրցաշրջանի ավարտից հետո և Կեպան արդեն մերժել է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ «Ատլետիկի» առաջարկը:
Ինչպես հաղորդում է Marca-ն, Արիսաբալագայի տրանսֆերն արդեն համաձայնեցրել է Մադրիդի «Ռեալը», որը երիտասարդ դարպասապահին դիտարկում է որպես Կեյլոր Նավասի փոխարինող: Ըստ պարբերականի տեղեկության՝ «արքայական ակումբը» կվճարի 20 մլն եվրո և ձեռք կբերի Կեպայն արդեն հունվարին:
Այսպիսով, մադրիդցիների համար «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի ձեռքբերման անհրաժեշտությունը բացառվում է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արիսաբալագայի տեղափոխությանն արդեն հավանություն է տվել «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը