​Նյու Յորքի ահաբեկչությունն ու Green Card ծրագրի դադարեցումը

Բազմաթիվ վերլուծաբաններ և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ գտնում են, որ Թրամփը Նյու Յորքի ահաբեկչությունը որպես պատրվակ է օգտագործում ԱՄՆ-ի խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի դադարեցման համար:

Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ մինչ Նյու Յորքի ոստիկանությունը շարունակում է հետաքննել Մանհեթենի սրտում երեքշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչության մանրամասները, Դոնալդ Թրամփը լրագրողներին տեղեկացրել է Կոնգրեսին ուղղված իր կոչի մասին, որը վերաբերվում է ԱՄՆ-ի Խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի անհապաղ դադարեցմանը:

«Բազմազանության վիճակախաղը գեղեցիկ է հնչում, բայց այն լավը չէ: Լավը չէ: Այն երբեք լավը չի եղել և մենք դրան դեմ ենք»:

Թրամփը ընդգծել է, որ մասնագիտական հմտությունների վրա հիմնված վիզաների նոր ծրագիրը ավելի դրական ազդեցություն կունենա ԱՄՆ-ի անվտանգության և տնտեսության վրա:

«Եվ մենք ցանկանում ենք ձերբազատվել այս ծրագրից: Այս մարդը, ինչպես ցանկանում եք որակեք նրան, իր հետ այլ մարդկանց է այս երկիր բերել: Նախնական տվյալներով՝ նա իր հետ ևս 23 մարդ է բերել ԱՄՆ, ինչը անընդունելի է», – հայտարարել է Թրամփը:

Թրամփի այս հայտարարությունը արդեն մեծ աղմուկ ու հանրային քննարկումների նոր ալիք է բարձրացրել: Դեմոկրատները մեղադրում են նրան Նյու Յորքի ողբերգությունը քաղաքականացնելու մեջ: Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն իր ելույթում նշել է.

«Նախագահի թվիթերյան ուղերձը ըստ իս անօգուտ էր և փաստերով չհիմնավորված: Իմ կարծիքով, դրանք միտված էին մատնացույց անելու և իրավիճակը քաղաքականացնելու: Նա անդրադարձ էր կատարում դեպի ներգաղթի քաղաքականությանն ու վիզաների վիճակախաղին՝ մեղադրելով մարդկանց, ովքեր ժամանակին այն հաստատել են»:

են են վերաբերվում, որ Գրին Քարտի խաղարկության ծրագրի դադարեցումը կարող է նպաստել ԱՄՆ-ի անվտանգության բարձրացմանը:

«Մենք առչնվում ենք ոչ միայն միջազգային ահաբեկչության խնդրի մեկ այլ դրսեվորման հետ, այլ նաև՝ մեր երկրում տեղ գտած ու բարգավաճող խնդրի հետ՝ այն ծայրահեղականությունը, երբ մեր երկրում մեծացած երիտասարդը գնում է նման ծայրահեղ քայլի»,- գտնում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանից Բենեթ Քլիֆորդը:

Թրամփն այժմ մտադրված է ԱՄՆ-ի արդարադատությանն առնչվող նոր բարեփոխումների փաթեթ առաջարկել՝ մատնանշելով դրանց կյանքի կոչման անհապաղ անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս