Աղվան Պապիկյանը՝ այլևս հավաքականում չխաղալու մասին
Աղվան Պապիկյանը, ով նախկինում հանդես էր գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականում, խոսել է Sport.pl պարբերականի հետ: Զրույցի ընթացքում Պապիկյանն անդրադարձել է նաև Հայաստանի երիտասարդական հավաքական չհրավիրվելուն:
Պապիկյանը պատմել է, որ, երբ վերադարձավ Լեհաստան, ազգային հավաքականում մոռացան իր մասին: Պապիկյանի խոսքով՝ ինքը զանգ է ստացել մարզչից, ով ցանկացել է իրեն հրավիրել հավաքական: Սակայն Պապիկյանը նշել է, որ վնասվածք ունի և անգամ հայտացուցակում լինելու դեպքում էլ չի կարողանա խաղալ;
Այս դեպքից օրեր անց Պապիկյանը խաղ է անցկացրել իր ակումբի կազմում, ինչը բարկացրել է մարզչին: Մարզիչը Պապիկյանին մեղադրել է խաբեության մեջ: Պապիկյանի խոսքով՝ այդ դեպքից հետո ինքը գոյություն չունի հավաքականի համար:
Պապիկյանը նշել է, որ անընդհատ մտածում է հավաքական վերադառնալու մասին, սակայն այդ դեպքից երկար ժամանակ անց ինքը զանգ չի ստացել: Ըստ Պապիկյանի՝ հավաքականից չհետաքրքրվեցին իրենով՝ անգամ, երբ ինքը ծանր վնասվածք էր ստացել:
Հիշեցնենք, որ հիմա Աղվան Պապիկյանը հանդես է գալիս Լեհաստանի առաջին դիվիզիոնի Չենստախովայի «Ռակովա» թիմում:
Սիրարփի Աղաբաբյան