Skype-ի օգտատերերը ծառայության աշխատանքի խափանումների են բախվել ամբողջ աշխարհում
Skype-ի օգտատերերը ծառայության աշխատանքի խափանումների են բախվել ամբողջ աշխարհում, ինչի մասին վկայում են downdetector կայքի տվյալները, որը հետեւում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների խափանումներին ու անջատումներին:
downdetector կայքի տվյալների համաձայն, տեխնիկական անսարքություններ են դիտվել Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում, Եվրոպայի մի շարք երկրներում, ինչպես նաեւ Ֆիլիպիններում եւ Ուկրաինայում: Խնդիրներ են ծագում օգտահաշիվ մտնելիս, հաղորդագրություններ ուղարկելիս կամ ստանալիս:
Վերջին անգամ ծառայության աշխատանքում խափանումների են գրանցվել օգոստոսի 3-ին: Այն ժամանակ Skype-ի աշխատանքի խափանումները վերաբերել են Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի օգտարերերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: