Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամներ Ծիտն ու Բլդին փառահեղ կենսագրություն ունեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամներ Ծիտն ու Բլդին՝ Արմեն Սահակյանն ու Հովհաննես Ավանեսյանը, որ ավագանու վերջին նիստում աչքի էին ընկել իրենց ոչ ադեկվատ պահվածքով, իրականում փառահեղ կենսագրություն ունեն:

Բնակվելով Երևանում՝ իրենց բարձրագույն կրթությունը ստացել են ոչ թե մայրաքաղաքի որևէ բուհում, այլ սովորելու են մեկնել Գյումրի: Այստեղ նրանք ուսանել են մասնավոր բուհերից «Պրոգրես» համալսարանում: Ծիտ մականունով հայտնի Արմեն Սահակյանը, բուհ ընդունվել է 38 տարեկանում, և ավարտել այն 43 տարեկանում:

Իսկ Բլդին՝ Հովհաննես Ավանեսյանը 21 տարեկանում է ընդունվել այդ բուհը և 4 տարի անց ավարտել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս