«Ռունին կցանկանա գոլ խփել «Մանչեսթեր Յունայթեդին», չէ որ դա նրա աշխատանքն է». Ռայան Գիգզ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը ենթադրում է, որ իր նախկին ակումբակից Ուեյն Ռունին, ով մանկունյանցիների կազմում 13 տարի խաղալուց հետո վերադարձել է «Էվերթոն», ԱՊԼ-ի 5-րդ տուրի խաղում կցանկանա վշտացնել «կարմիր սատանաներին»:
«Երբ դուք գոլ եք խփում, ապա լսում եք, թե ինչ են ասում մրցակիցները և դա երբեմն կարող է հունից հանել: Բայց չեմ կարծում, որ պետք է դրանից խուսափել: Հարգանք ցուցադրեք, բայց եթե դուք գոլ եք խփում, ապա տոնեք: Ես կարծում եմ, որ երկրպագուները կընդունեն դա:
Ճանաչելով Ուեյնին՝ ես վստահ եմ, որ նա կնայրդայնանա, բայց և հաճույք կստանա իր շանսերից: Նա կուզենա խփել, չէ որ դա նրա աշխատանքն է»,- Գիգզի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» խաղը տեղի կունենա «Օլդ Թրաֆֆորդում», սեպտեմբերի 17-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը