«Մրցաշրջանի վերջում քննադատների համար կկազմակերպեն երեկույթ՝ լավ գինիով և կերակուրով». Կարլո Անչելոտի
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է իր պլանների և ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկության մասին:
«Ես շատ երջանիկ եմ այստեղ և ես կուզենայի երկար մնալ: Իմ պայմանագրի մասին կարող եմ ասել, որ այն գործում է մինչև 2019թ. հունիսի 30-ը: Բայց հիմա ես չեմ մտածում դրա մասին: Ես միայն գիտեմ, որ կուզենայի լավ աշխատել այս ակումբում:
Մենք հիմա աղյուսակի վերևում չենք, բայց շուտով կլինենք այնտեղ: Ինձ պետք չէ պատասխանել յուրաքանչյուր քննադատի: Ես գիտեմ, որ շատ մարդիկ միշտ խորհուրդներ են տալիս, և ես խոստանում եմ, որ մրցաշրջանի վերջում մեծ երեկույթ կկազմակերպեմ քննադատների համար՝ լավ գինիով և կերակուրով»,- նկարագրել է իրավիճակն իտալացին:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որի համաձայն՝ «Բավարիան» արդեն որոշել է, որ Անչելոտիին փոխարինողը կդառնա «Հոֆենհայմի» 30-ամյա մարզիչ Յուլիան Նագելսմանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը