Երբ որոշում կայացվի, հանրությունը կտեղեկացվի. ՀՀ նախագահի մամուլի խոսնակը՝ Սիրիայում ականազերծման աշխատանքներին ՀՀ մասնակցության մասին. aysor.am
Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը «Արմիա-2017» համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել մասնակցել Սիրիայում ականազերծման աշխատանքներին: Մասնավորապես, նման կոալիցիա ստեղծելու առաջարկով հանդես է եկել Ռուսաստանը:
Հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով Aysor.am-ը դիմեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանին:
«Երբ որոշում կայացվի և բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»,- ասաց Վ.Հակոբյանը, պատասխանելով հարցին՝ կա արդյոք կոալիցիային միանալու մասին համապատասխան որոշում: