«Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է». Շարմազանովը՝ Սարգսյան-Պուտին հանդիպման մասին

Հայ-ռուսական հարաբերությունները վերջին տարիներին դինաﬕկ զարգանում են բոլոր ուղղություններով: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ﬔկնաբանելով Սոչիում Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը:

«Նախագահներ Սարգսյանի և Պուտինի` Սոչիում տեղի ունեցած հանդիպումը երկու դաշնակից երկրների նախագահների հանդիպում էր, որը ներառում էր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցեր` ռազմական, ռազմաքաղաքական, տնտեսական, քաղաքական հումանիտար և այլ ոլորտներում համագործակցություն: Ռուսաստանը ﬔր կարևորագույն դաշնակիցն է, և պետք է նշենք, որ հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով դինաﬕկ զարգանում են»,- ընդգծեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բնական է համարում, որ հանդիպման ընթացքում ՌԴ և ՀՀ նախագահներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության հարցերին: «Դա բնական է երկու պարզ պատճառով: Առաջինն այն է, որ Ռուսաստանը ﬔր դաշնակիցը և ﬔնք ﬕասին ՀԱՊԿ-ում ենք, երկրորդը` Ռուսաստանը երեք համանախագահ երկրներից ﬔկն է և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ունի շատ առանցքային դերակատարում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս