Բաժիններ՝

Դատապարտյալ մոտից առգրավվել է սև գույնի, 7,5 գրամ քաշով և 8,3 գրամ քաշով պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված երկու փաթեթ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 18:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Վաղարշապատ» ԲԿ-ից դատապարտյալ Մ. Կ.-ի վերադառնալուց հետո վերջինիս ենթարկել են անձնական խուզարկության:

Նրա մոտից հայտնաբերված ծխախոտի տուփից հայտնաբերվել և առգրավվել է սև գույնի, 7,5 գրամ քաշով և 8,3 գրամ քաշով պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված երկու փաթեթ:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031