Բաժիններ՝

Հնդկաստանի արևելքում 14 մարդ է զոհվել կայծակի հարվածներից

Հնդկաստանի Օրիսայի նահանգում առնվազն 14 մարդ է զոհվել, եւս վեցը տուժել կայծակի հարվածների հետեւանքով, հաղորդել է Odisha Sun Times հրատարակությունը: Հուժկու փոթորիկը նահանգի հյուսիս – արեւելյան ափին մոլեգնել է հուլիսի 30-ին։

Ամենից շատ զոհր են գրանցվել Բհադրաքի օկրուգում. այստեղ զոհվել է հինգ մարդ: Հարեւան Բալասորի եւ Քենդրափարայի օկրուգներում զոհվել է երեքական մարդ, հիգը՝ տուժել: Նաեւ զոհեր են արձանագրվել Բասփալի, Անգուլի եւ Սունդարգարհի օկրուգներում:

Հնդկաստանում տարեկան կայծակի հարվածներից հարյուրավոր մարդիկ են զոհվում: Մահացու դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում նախամուսոնային եւ մուսոնային սեզոններին (մայիս – սեպտեմբեր):

Այսպես, Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտի տվյալներով՝ 2016 թվականին կայծակի հարվածներից զոհվել է 415 մարդ: Ամպրոպները Հնդկաստանում մահացության մակարդակով երրորդ բնական տարերքն են՝ շոգից եւ հեղեղումներից հետո (2016 թվականին համապատասխանաբար 700 եւ 475 զոհ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս