Օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով
Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ը կնվազի 1-2, արևելյան շրջաններում՝ 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հուլիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.20C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.30C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.10C