Նեյմարի հեռանալու դեպքում «Բարսելոնան» ձեռք կբերի Կիլիան Մբապեին
Ըստ եվրոպական ԶԼՄ-ների վերջին տեղեկությունների, Նեյմարը համաձայնել է տեղափոխվել ՊՍԺ, և արդեն այս ամառ կարող է տեղի ունենալ պատմության ամենաթանկ տրանսֆերը:
Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, եթե Նեյմարը, այնուամենայնիվ, տեղափոխվի փարիզյան ակումբ, «Բարսելոնան» իր ամբողջ ուժերը կկենտրոնացնի «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի ձեռքբերման վրա:
Քանի որ Նեյմարի տրանսֆերը կկազմի մոտ 220 մլն եվրո, ապա կատալոնացիների մոտ կհայտնվի հսկայական գումար, որի մի մասը նրանք կարող են ծախսել Մբապեի վրա: 18-ամյա ֆրանսիացին գնահատվում է մոտ 140 մլն եվրո:
Այսպիսով, կատալոնացիները կարող են ամրացնել իրենց պրոբլեմային դիրքը և խանգարել իրենց հավերժ մրցակցին՝ Մադրիդի «Ռեալին», որը տվյալ պահին հանդիսանում է Մբապեի ձեռքբերման գլխավոր հավակնորդը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը