 
                        Ազատ ոճի պատանի ըմբիշ Գենիկ Ասատրյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
 
                                    Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Գենիկ Ասատրյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գենիկ Ասատրյանը երրորդ տեղի համար պայքարում մրցել է ադրբեջանցի մարզիկի հետ: Ասատրյանը 3:1 հաշվով հաղթել է Ռամիզ Հասանովին:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 9 մարզիկներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        