Բաժիններ՝

«Մի օր Խավին կգլխավորի «Բարսելոնան»». Պեպ Բարտոմեու

Կատալոնացիների նախագահը վստահ է, որ կիսապաշտպանը կվերադառնա ակումբ:

«Հիմա նա ոչ միայն խաղում է, այլ նաև մարզչական կուրսեր է անցնում: Բնականաբար, մի օր նա կդառնա «Բարսելոնայի» մարզիչը: Չգիտեմ՝ մեր թիմերից որ մեկինը, բայց, իհարկե, նպատակը կլինի առաջին թիմը:

Երբ Մեսսին ավարտի կարիերան, նա նույնպես իր ապագան կկապի «Բարսելոնայի» հետ»,- Բարտոմեուին է մեջբերում Football Espana-ն:

Խավին հանդես է եկել «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում 1998 թվականից: «Ալ-Սադի» կիսապաշտպանը կատալոնացիների կազմում անցկացրել է 767 խաղ և դարձել է 85 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս