Բաժիններ՝

Ռոնալդուն հաստատել է, որ իր ընկերուհին երեխայի է սպասում

«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն El Mundo-ի լրագրողի հետ զրույցում հայտարարել է, որ իր  ընկերուհի Ջորջինա Ռոդրիգես իրեն ևս մեկ երեխա կպարգևի:

– Ինչպե՞ս են Ձեր նորածին երեխաները:

– Նրանք հիասքանչ են: Ես երջանիկ եմ:

– Իսկ Դուք երջանի՞կ եք, որ ևս մեկ երեխա եք ունենալու:

– Այո, շատ երջանիկ եմ:

Ռոնալդուն հանդիպել է Ջորջինային 2016թ. ամռանը:

Կրիշտիանուն առաջին անգամ հայր է դարձել 2010 թվականին, իսկ 2017թ. հունիսին ծնվեցին պորտուգալացու զույգերը՝ Եվան և Մեթյուն: Բոլոր երեք երեխաները ծնվել են փոխնակ մայրերից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս