«Մեսսի, Ջորդան և Ֆեդերեր. լավագույնները նրանցից, ում ես տեսել եմ». Ժերար Պիկե
Իսպանացուն տպավորել է արքայի ռեկորդային հաղթանակը:
Ռոջեր Ֆեդերերն Ուիմբլդոնի եզրափակչում հաղթեց Մարին Չիլիչին՝ նվաճելով Մեծ սաղավարտի 19-րդ տիտղոսը և 8-րդը Լոնդոնում: Շվեյցարացու տրիումֆը բուռն ռեակցիա առաջացրեց, որից անմասն չմնաց նաև «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն:
Իսպանացին Ռոջերին անվանեց մոլորակի մեծագույն 3 մարզիկներից մեկը:
«Մեսսի, Ջորդան և Ֆեդերեր. լավագույնները նրանցից, ում ես տեսել եմ»,- գրել է Պիկեն Թվիթերում:
Ուիմբլդոնի արդյունքներով Ֆեդերերը վաստակեց 2.5 մլն եվրո:
Շվեյցարացին վարկանիշի 5-րդ տեղից բարձրացավ 3-րդ հորիզոնական՝ առաջ թողնելով միայն Ռաֆայել Նադալին և Էնդի Մարեյին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը