9 վիտամին, որ պետք է օգտագործեն կանայք՝ առողջության հետ կապված խնդիրներից խուսափելու համար
Fithacker.ru-ն գրում է, որ վիտամինների անբավարար քանակն առողջության հետ կապված տարբեր խնդիրների պատճառ կարող է դառնալ։ 9 վիտամին, որոնք հարկավոր են կնոջ առողջության համար։
1. Վիտամին A: Այս վիտամինը նպաստում է մաշկի որակի լավացմանը, ոսկորների ամրացմանը, բացի այդ՝ հարուստ է հակաօքսիդանտներով։
• Նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների առաջացման հավանականությունը։
• Լավացնում է տեսողությունը։
• Դանդաղեցնում է ծերացման ընթացքը։
• Ամրացնում է իմունային համակարգը։
Այս վիտամինով հարուստ են գազարը, քաղցր կարտոֆիլը, մանգոն, պապայան, կաղամը, սպանախը, ձվի դեղնուցը։
2. Վիտամին B2: Այս վիտամինն օգնում է ամրացնել իմունիտետը, ինչպես նաև՝
• Լավացնում է նյութափոխանակությունը։
• Էներգիա է հաղորդում։
• Ազատում է սթրեսից, անհանգստությունից, հոգնածությունից։
• Այս վիտամինի պարբերական օգտագործումը թույլ է տալիս խուսափել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են բերանում առաջացող խոցերը, շրթունքների ճաքերը, մազերի չորությունը, մաշկի կնճռոտումը:
B2 վիտամին պարունակում են յոգուրտը, կաթը, բանջարեղենը, ձուն, լոբազգիները, նուշը, ընկույզը, սունկը։
3. Վիտամին B6: Այս վիտամինն օգնում է հորմոնների և նյութերի արտադրությանը, որոնք կարևոր են ուղեղի աշխատանքի, դեպրեսիայից ազատվելու, հիշողության, սրտի առողջության համար։
• Օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։
• Կանխարգելում է անեմիան։
Վիտամին B6 պարունակում են լոբին, միսը, ավոկադոն, բանանը, ընդեղենը։
4. Վիտամին B7: Այս վիտամինը շատ կարևոր է հյուսվածքների և ճարպաթթուների սինթեզի համար։
• Կանխարգելում է մազաթափությունը։
• Հոգ է տանում մաշկի առողջության մասին։
• Ամրացնում է եղունգները, ոսկորները։
• Օգնում է պահպանել խոլեստերինի մակարդակի կայունությունը։
Այս վիտամինը պարունակում են ձուկը, քաղցր կարտոֆիլը, գազարը, բանանը, դդումը, ոսպը, բրինձը և պղպեղը։
5. Վիտամին B9՝ ֆոլաթթու։ Կարևոր է հատկապես այն կանանց համար, ովքեր երեխայի են սպասում։
• Օգնում է կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունները։
• Կարգավորում է արյան բարձր ճնշումը։
• Ազատում է սթրեսից, դեպրեսիայից, հոգնածությունից։
Այս վիտամինի անհրաժեշտ չափաքանակը ստանալու համար սննդակարգ ներառեք բանջարեղեն, նարնջի հյութ, դդում, ելակ, լոբազգիներ, ձու։
6. Վիտամին B12:
• Պայքարում է դեպրեսիայի դեմ։
• Կանխարգելում է սրտի հիվանդությունները, անեմիան, հիշողության կորուստը։
• Օգնում է պահպանել նյարդային համակարգի առողջությունը։
Այս վիտամինի անբավարար քանակն առաջացնում է գրգռվածություն, դեպրեսիա, այտուցներ բերանի և լեզվի հատվածում։ Վիտամին B12 պարունակում են պանիրը, ձուն, ձուկը, միսը, կաթն ու յոգուրտը։
7. Վիտամին C: Այս վիտամինն ամրացնում է իմունիտետը, ինչպես նաև՝
• Կանխարգելում է սրտի հիվանդությունները։
• Խթանում է նոր բջիջների աճը։
Վիտամին C պարունակում են ազնվամորին, մասուրը, հաղարջը, բրոկոլին, նարինջը, կիտրոնը, գրեյպֆրուտը, պղպեղն ու ելակը։
8. Վիտամին D: Այս վիտամինը ևս շատ կարևոր է առողջության համար, քանի որ՝
• Նպաստում է կալցիումի յուրացմանը։
• Ամրացնում է ոսկորները։
• Նվազեցնում է ցրված սկլերոզի, արթրիտի առաջացման հավանականությունը։
• Օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը։
Այս վիտամինը կարող եք ստանալ արևից, ինչպես նաև սննդակարգ ձուկ, կաթ և ձու ներառելու արդյունքում։
9. Վիտամին E:
• Դանդաղեցնում է ծերացման գործընթացը։
• Կանխարգելում է սրտի հետ կապված խնդիրների, կատարակտի, հիշողության կորստի առաջացումը։
Վիտամին E պարունակում են հացահատիկը, պնդուկը, նուշը, սպանախը, կարագը, բուսական յուղերը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը