Բաժիններ՝

Պուտինն ասել է, թե ինչն է համարում առաջնորդի գլխավոր որակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարկեշտությունը համարում է ժամանակակից աշխարհում առաջնորդի գլխավոր որակը: «Պարկեշտությունը: Դրա վրա է հիմնվում ամեն ինչ: Եթե այդ հիմքը չկա, ապա ամեն ինչ անիմաստ է»,- ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, ասել է Պուտինը՝ Բելգորոդի շրջանի լեռնահանքային կոմբինատի աշխատակիցների հետ զրույցում:

Այդպես է ՌԴ նախագահը պատասխանել հարցին, թե ինչպիսի հիմնական որակներ են անհրաժեշտ առաջնորդին ժամանակակից աշխարհում:

Միաժամանակ, Պուտինն ընդգծել է, որ դա բավարար չէ, քանի որ առաջնորդին անհրաժեշտ է նաև պրոֆեսիոնալիզմ և ժամանակակից գիտելիքներ: «Դրա համար էլ, պետք է կարողանալ անընդհատ սովորել նրանից, ովքեր ինչ որ բանով քեզնից առավել են»,- ասել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս