Բաժիններ՝

«Չօգտագործվող գյուղատնտեսական հողերի տերերի համար վատ պայմաններ կստեղծենք». Գյուղնախարար

«Ես համոզված եմ, որ ինչ որոշում էլ կլինի վերջում, կլինի օրենքի սահմաններում, կբխի բոլորի շահերից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ խոսելով Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված գյուղացիների ձեռքից հողերը խլելու՝ կառավարության որոշման մասին, որին ՄԻՊ-ը բացասական եզրակացություն էր տվել:

Ըստ նախարարի՝ դա իրավական հարց է. «Այսօր մեր Սահմանդրության համաձայն՝ օտարերկրացին իրավունք չունի հողերի սեփականատեր լինել: Օտարերկրացին և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը հավասա՞ր են իրար, թե՞ ոչ, դա ավելի շատ իրավաբանական հարց է: Մեր համար կարևոր է, որ այդ հողերն օգտագործվեն: Մենք հիմա նոր փաթեթ ենք պատրաստում, որ չօգտագործվող գյուղատնտեսական հողերի տերերի համար վատ պայմաններ ստեղծենք, որ իրենք սկսեն օգտագործել այդ հողերը կամ տրամադրեն վարձակալության»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս