Բաժիններ՝

«Եթե ուզում են ջուր ունենալ, պետք է վճարեն ջրի համար». Գյուղնախարարը՝ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին

«Խնդրին տեղյակ եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ խոսելով այսօր Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչների բողոքի ակցիայի մասին:

Հիշեցնենք, որ այսօր Աստղաձորի գյուղացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Աստղաձոր գյուղ տանող ճանապարհը և բողոքում էին, որ կարտոֆիլը ցանել են, բայց ոռոգման ջուր չունեն:

Նախարարն ասաց, որ ինքն այդ հարցով կապ է հաստատել Ջրպետկոմիտեի հետ. «Իրենք ասում են, որ հայտարարված 510 հեկտարից ընդամենը 80 հեկտարի պայմանագրեր ունեն, հետևաբար, 80 հեկտարի ջուրը տրամադրվել է, եթե ուզում են ջուր ունենալ, պետք է վճարեն ջրի համար ու պայմանագիր կնքեն: Ջրպետկոմիտեի մեկնաբանությունն եմ ես փոխանցում, որ իրենք ասել են՝ «եկեք պայմանագիր կնքեք, ջուրը ստացեք», գյուղացիները հրաժարվում են պայմանագիր կնքելուց: Մենք Ջրպետկոմիտեի հետ պայմանավորվել ենք, որ իրար հետ աշխատանքային խումբ կստեղծենք ու կձևավորենք հաղորդագրության նման մի բան, որտեղ ամեն օր ինֆորմացիա կունենանք, թե որ գյուղերն են ոռոգվում, քանի տնտեսություն է այսօր այդ ոռոգման ցանկում, և ինչքան է ջուր տրվելու, որ իրազեկենք գյուղացիական տնտեսություններին, թե որ օրը որ գյուղն է ոռոգվելու»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս