Բաժիններ՝

«Սեփական եկամուտների բավականին ամբիցիոզ աճ ենք նախատեսում». Կարեն Կարապետյան

Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին։ Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրել ՀՀ ֆիանանսների նախարար Վարդան Արամյանը՝ կանգ առնելով 4 հիմնական սկզբունքների վրա, որի շրջանակներում կառուցվել է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։

«Մենք սեփական եկամուտների բավականին ամբիցիոզ աճ ենք նախատեսում, մենք շատ կոշտ, հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում։ Տնտեսված միջոցներն ուղղել դեպի տնտեսական աճ։ Բավականին դժվար իրագործելի հայտանիշներ ենք դնում հարկ-ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ, մեր արտաքին պարտքի կայունության, դիֆիցիտի վերաբերյալ։ Բոլորիցս պահանջվելու է մաքսիմալ համակարգված աշխատանք»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս