Արդշինբանկն առաջարկում է մատչելի և հարմար պայմաններով անհատական պահատուփեր ամառային արձակուրդներին ընդառաջ

Արդշինբանկն, ամառային արձակուրդներին ընդառաջ, իր բոլոր հաճախորդներին առաջարկում է օգտվել Անհատական պահատուփերից, որոնք հանդիսանում են արժեքավոր իրերը պահպանելու ամենաապահով, մատչելի և հարմար միջոցը:

Բանկի պահասենյակները հագեցած են ժամանակակից չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգով և ունեն բարձր աստիճանի պաշտպանվածություն: Ավելին, յուրաքանչյուր անհատական պահատուփ ունի 2 տարբեր բանալի, որոնցից մեկը տրամադրվում է հաճախորդին, իսկ մյուսը պահվում է Բանկում. պահատուփը հնարավոր է բացել միայն երկու բանալիների միաժամանակյա կիրառմամբ:

«Անհատական պահատուփերի պահանջարկը հատկապես աճում է ամռան ամիսներին, և Բանկն իր հաճախորդներին առաջարկում է լավագույն պայմաններ այս ծառայությունից օգտվելու համար: Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր անհատական պահատուփի անվտանգության և Բանկին ի պահ տրված արժեքների անձեռնմխելիության համար, իսկ մեր հաճախորդներին տրվում է լիակատար ազատություն ընտրելու պահատուփի չափը և պահատվության ժամկետները՝ սկսած 1 օրից մինչև 1 տարի: Օգտվելով անհատական պահատուփերից` մեր հաճախորդները կարող են վայելել իրենց ամառային հանգիստը՝ համոզված լինելով, որ իրենց ամենաարժեքավոր իրերը ապահով ձեռքերում են»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ:

Կարդացեք նաև

 

 

Պահատվության ժամկետը

Փոքր

(80մմ*180մմ*450մմ, 750մմ*255մմ*425մմ, 50մմ*310մմ*435մմ, 75մմ*310մմ*435մմ)

Միջին

(155մմ*255մմ*425մմ, 125մմ*310մմ*435մմ, 175մմ*310մմ*435մմ)

Մեծ

(180մմ*420մմ*450մմ, 155մմ*550մմ*425մմ, 200մմ*620մմ*435մմ, 525մմ*620մմ*435մմ)

1-7 օր 3,000.00 ՀՀ դրամ 4,000.00 ՀՀ դրամ 5,000.00 ՀՀ դրամ
8-14 օր 5,000.00 ՀՀ դրամ 6,000.00 ՀՀ դրամ 7,000.00 ՀՀ դրամ
15-30 օր 7,500.00 ՀՀ դրամ 8,500.00 ՀՀ դրամ 9,500.00 ՀՀ դրամ
31-90 օր 15,000.00 ՀՀ դրամ 18,000.00 ՀՀ դրամ 20,000.00 ՀՀ դրամ
91-180 օր 22,000.00 ՀՀ դրամ 25,000.00 ՀՀ դրամ 30,000.00 ՀՀ դրամ
181-270 օր 25,000.00 ՀՀ դրամ 28,000.00 ՀՀ դրամ 32,000.00 ՀՀ դրամ
271-365 օր 29,000.00 ՀՀ դրամ 33,000.00 ՀՀ դրամ 39,000.00 ՀՀ դրամ

Հավելենք, որ այս պահին առկա են 3 չափի պահատուփեր, իսկ պահատվության ծառայությունը մատուցվում է Բանկի Էրեբունի, Շենգավիթ, Կենտրոն, Երևան, Նալբանդյան, Արաբկիր, Էջմիածին, Սիսիան, Գորիս, Եղեգնաձոր, Կապան, Իջևան, Ստեփանակերտ, Մարտունի, Դիլիջան, Արտաշատ մասնաճյուղերում և Բանկի գլխամասային գրասենյակում:

Արդշինբանկի կողմից մատուցվող ծառայությունների և դրանց պայմանների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.ardshinbank.am, զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

***

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

«Արդշինբանկ» ՓԲԸ

Գրիգոր Լուսավորչի 13
Հեռ. + (37412) 22-22-22

www.ardshinbank.am
[email protected]

 

Տեսանյութեր

Լրահոս