Հայաստանի մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասավ Դամասկոս

Հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Սիրիայի ժողովրդին ուղղված մարդասիրական հերթական օգնության ավտոշարասյունը հասավ Դամասկոս:

Դամասկոսի Հայ Առաքելական առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում օգնությունը դիմավորեցին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանը և դամասկոսահայ ազգային իշխանության ներկայացուցիչները: Շուտով կսկվի մարդասիրական օգնության բաշխումը Դամասկոսի կարիքավոր ընտանիքներին:

Դամասկոսահայությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ Նախագահին, կառավարությանը և ժողովրդին՝ Սիրիայի համար օրհասական այս պահին մարդասիրական օգնության համար:

Օգնությունն ուղեկցում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները: Դամասկոս մարդասիրական օգնության առաքումը իրականացվում էր Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ:

Հունիսի 10-ին մարդասիրական օգնությունը կհասնի Լաթաքիա, Քեսաբ և Հալեպ:

Տեսանյութեր

Լրահոս