 
                        Պորտուգալիայում տղամարդը դրոնով թռել է մարզադաշտի շուրջը և գնդակը հասցրել մրցավարին
 
                                    Ֆուտբոլի Պորտուգալիայի գավաթի եզրափակիչում գնդակը գլխավոր մրցավարին է հասցրել դրոնով մարզադաշտի վրայով թռած տղամարդը: Սոցցանցերի օգտատերերը հիացել են տեսածից: «Անհավանական բան Պորտուգալիայի գավաթի եզրափակիչ մրցախաղում: Ապագան արդեն այստեղ է»,-գրում է ֆուտբոլին նվիրված Copa90-ը։
Եզրափակիչում «Բենֆիկան» խաղում էր «Վիտորիա Գիմարայնշ» ակումբի հետ: Մրցախաղն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ Լիսաբոնի թիմի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        