Հայաստանում տնային տնտեսություններին տրամադրված սպառողական «չաշխատող» վարկերի մասնաբաժինը նվազել է
Հայաստանում 2016 թվականին արձանագրվել է տնային տնտեսություններին տրամադրված վարկային պորտֆելի որակի բարելավում:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունից տեղեկանում ենք, որ բանկերում և վարկային կազմակերպություններում սպառողական «չաշխատող» վարկերի մասնաբաժինը նվազել է 1 տոկո սային կետով և կազմել 8.4%: Հիփոթեքային «չաշխատող» վարկերի մասնաբաժինն ընդհանուր հիփոթեքային վարկերում նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել է 6.1 տոկոս:
Ընդհանուր առմամբ, տնային տնտեսությունների հատվածից բխող ռիսկերը պահպանվել են կառավարելի մակարդակում և նշանակալի չեն եղել ընդհանուր ֆինանսական համակարգի կայունության վտանգման տեսանկյունից: