Դոնալդ Թրամփն ու նրա տիկին Մելանյան Երուսաղեմում ունկնդրել են հայկական երգչախմբի կատարումը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Հարության տաճարում ունկնդրել են Երուսաղեմի հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանի երգչախմբի կատարումը:
Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մայիսի 22-ին Բեն Գուրիոն օդանավակայանում մասնակցել է Միացյալ
Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիմավորման արարողությանը: