Բաժիններ՝

Ռիհաննան Կաննում ցուցադրել է իր ստեղծած զարդերը

Ամերիկացի երգչուհի Ռիհաննան մի քանի զարդ է ներկայացրել այն հավաքածուից, որն ստեղծվել է Chopard մակնիշի հետ համատեղ: Այդ մասին մայիսի 19-ին հայտնել է The Daily Mail-ը: Նա զարդերը ներկայացրել է Կաննի կինոփառատոնի ժամանակ: Ռիհաննան ցուցադրել է ականջօղեր, թանկարժեք քարերով մանյակ ու ժամացույց:

Chopard-ը ժամացույցների, ոսկերչական իրերի և լյուքս դասի աքսեսուարների շվեյցարական արտադրող ընկերություն է: Հիմնադրվել է 1860 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Ժնևում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս