ԼՂ շփման գծում իրավիճակի լարումը սկսվել է Ադրբեջանի գործողություններից. Զախարովան վկայակոչում է իր աղբյուրները
Ռուսաստանը որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կոչ է անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հակամարտության գոտում հետագա էսկալացիայի և լարվածության կանխարգելման համար: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցում անդրադառնալով վերջին օրերին շփման գծում լարվածության մասին հարցին՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմից գնդակոծվել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտ, ինչին համապատասխանաբար արձագանքել է մյուս կողմը: Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այս հարցում ես բազմիցս ասել եմ»,- ընդգծել է Զախարովան:
Ինչ վերաբերում է արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությանը՝ Զախարովան ասել է, որ դեռևս հայտարարելու բան չունի, եթե նման շփումներ նախատեսվեն, ապա այդ մասին կտեղեկացնեն: