Ջեմմա Բաղդասարյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ջեմմա Բաղդասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Ջեմմա Բաղդասարյանը Հանրապետական կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: