Բաժիններ՝

Ճապոնիայում հաջողությամբ վերագործարկել են «Տակահամա» ատոմակայանի ռեակտորը

Ֆուկիի պրեֆեկտուրայում Ճապոնիայի «Տակահամա» ատոմակայանի չորրորդ ռեակտորի վերագործարկումը, որն իրականացվել է մայիսի 17­-ին, անցել է հաջողությամբ: Այս մասին հայտնել է Kansai Electric Power (KEPCO) էներգետիկական ընկերությունը:

Առեւտրային օգտագործման համար ցանցին էներգաբլոկի միացումը տեղի կունենա մեկ ամիս հետո: Հունիսի սկզբին KEPCO-­ն մտադիր է վերագործարկել այդ նույն ատոմակայանի երրորդ ռեակտորը:

Մինչեւ 2011 թվականին «Ֆուկուսիմա­1» ատոմակայանի վթարը Ճապոնիայի էներգահաշվեկշռում ատոմային էներգետիկային բաժին էր ընկնում շուրջ 30 տոկոսը:

Դրանից ժամանակավոր հարկադիր հրաժարման հետեւանքով երկիրն ստիպված էր էլետրիֆիկացման հիմնական բեռը դնել ջերմակայանների վրա: Այժմ երկրում գործում են «Սենդայ» ԱԷԿ­-ի (Կագոսիմայի հարավարեւմտյան պրեֆեկտուրա) երկու ռեակտորները եւ «Իկատա» ԱԷԿ-­ի (Կյուսյու կղզի) մեկ էներգաբլոկ, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս