Ահազանգ. երիտասարդ աղջիկը փորձում է ցած նետվել Կիևյան կամրջից
Մայիսի 16-ին, ժամը 23:07-ին ահազանգ է ստացվել, որ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կամրջի վրա ինքասպանության փորձ կատարող քաղաքացու չեն հայտնաբերել:
Այնուհետև ժամը 23:16-ին Հալաբյան փողոցում՝ Թումանյանի այգու մոտակայքում, նկատվել է հուզական վիճակում գտնվող քաղաքացի. հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: