Բաժիններ՝

Նշաններ, որոնք վկայում են վիտամին D-ի անբավարար քանակի մասին. ինչպես լրացնել պակասը

Վիտամին D-ն չափազանց կարևոր է օրգանիզմի կողմից բազմաթիվ գործառույթների իրականացման, մկանների, ատամների, ոսկորների առողջության համար։ Estet-portal.ru-ն գրում է, որ այս վիտամինի առկայությունից է կախված նաև իմունային համակարգի վիճակը։ Խնդիրն այն է, որ բավական դժվար է վիտամին D-ի անհրաժեշտ քանակը ստանալ մթերքից։ Այդ պատճառով էլ այս վիտամինի անբավարար քանակը բավական տարածված է և իր հետ առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ է բերում։

Վիտամին D-ի պերբերական անբավարար քանակի դեպքում կարող են նկատվել հետևյալ նշանները.

• մկանային թուլություն և ջղաձգումներ
• ատամների դեֆորմացում
• հոդացավեր
• քաշի նվազում
• մշտական հոգնածություն
• կուզիկություն։

Ինչպես վերականգնել վիտամինի անհրաժեշտ քանակը։ Եթե կասկածներ ունեք, որ օրգանիզմին չի բավարարում վիտամին D-ի քանակը, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Արյան անալիզի պատասխանը կօգնի հասկանալ՝ արդյոք օրգանիզմին բավարարո՞ւմ է այս վիտամինի քանակը, թե՞ ոչ։ Վիտամին D-ի մակարդակը վերականգնելու 3 հիմնական եղանակ կա։

Կարդացեք նաև

1. Սննդակարգ ներառեք մթերք, որը հարուստ է այս վիտամինով՝ ձու, ձուկ, պանրի որոշ տեսակներ, կաթնամթերք։
2. Օրվա ընթացքում 15 րոպե արևի տակ գտնվեք։
3. Հավելումների օգտագործում։ Այս դեպքում հարկավոր է առաջնորդվել բացառապես մասնագետի նշանակմամբ։ Նա կօգնի հասկանալ՝ արդյո՞ք անհրաժեշտ է հավելումներ ընդունել և ի՞նչ չափաքանակով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս