Գերմանիան կողջուներ ոչ պաշտոնական շփումները ԵԱՏՀ-ի և Եվրահանձնաժողովի միջև. Լավրով
Գերմանիան կողջուներ տեխնիկական աշխատանքային շփումների հաստատումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Եվրահանձնաժողովի միջեւ, համապատասխան ազդանշաններն ուղարկվել են ռուսական կողմին: Այդ մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Գերմանիան մեզ ազդանշաններ է ուղարկել, որ ինքը կողջուներ նման տեխնիկական եւ ոչ պաշտոնական շփումները ինտեգրացիոն երկու կառույցների միջեւ,-ասել է նա:Դա պրագմատիկ քայլ է, մենք պատրաստ ենք ընթանալ այնքան արագ եւ այնքան հեռու, որքան դրան պատրաստ կլինեն մեր գործընկերները»:
Դրա հետ մեկտեղ, նախարարի խոսքով, Եվրամիությունն առայժմ չի արձագանքել նորմալ փոխգործակցությունը վերսկսելու Ռուսաստանի առաջարկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: