Բաժիններ՝

Զոհրապ Եգանյանը ազատվել է աշխատանքից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը ազատվել է աշխատանքից: «Լատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ՝ հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարի պաշտոնից  ազատման դիմում եմ ներկայացրել, ինչն ընդունվել է:

Երախտագիտությունս եմ հայտնում Արման  Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատելու հնարավորության ընձեռնման, ինչպես նաև մարդկային ջերմ վերաբերմունքի համար:

Հատուկ շնորհակալություն հարազատ դարձած ՄԻՊ աշխատակազմին: Հաջողություն եմ մաղթում Արման Թաթոյանին ու իր թիմին հետագա ձեռնարկումների մեջ»,- ասված է նրա հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս