Բաժիններ՝

Facebook­-ի լսարանը հասել է 1,94 մլրդ մարդու

Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվն աշխարհում հասել է 1,94 միլիարդի: Այդ մասին ասված է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերաբերյալ այդ ընկերության՝ մայիսի 3­-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվության մեջ:

Նշվում է, որ ամսական թեկուզեւ մեկ անգամ սոցցանց մտնող մարդկանց թիվն այս տարվա մարտի 31-­ի դրությամբ կազմել է 1,94 մլրդ: 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ նման օգտատերերը 1,65 մլրդ էին, աճը կազմել է 17 տոկոս:
Ընդ որում ներկայում մոտավորապես 1,28 մլրդ մարդ Facebook մտնում է ամեն օր: Ցուցանիշը 18 տոկոսի աճ է արաձնագրել անցյալ տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատությամբ: Այն ժամանակ նման օգտատերերի թիվը 1,09 միլիարդ էր:

Հաշվետու ժամանակաշրջանում Facebook­-ի հասույթը կազմել է 8,03 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 3,06 մլրդ դոլար: Երկու ցուցանիշներն էլ գերազանցել են վերլուծաբանների սպասումները եւ ավելացել 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ: Այն ժամանակ հասույթը կազմել էր 5,38 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 1,73 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս