«Ադրբեջանական խնձորի դեպքից» հետո Բագրատաշենի մաքսակետում քաոսային իրավիճակ է. «Փաստ»
«Փաստ» թերթն օրերս ահազանգ էր ստացել այն մասին, որ ադրբեջանական խնձորի պատմությունից հետո ներկայում հայ-վրացական՝ Բագրատաշենի սահմանային անցակետերում քաոսային իրավիճակ է տիրում: Խնդիրն այն է, որ խստացված ստուգում իրականացնելու պայմաններում ֆիզիկական անձինք եւս չեն կարողանում իրենց հետ օրենքով սքահմանված 50 կգ քաշ ունեցող գյուղմթերք անցկացնել:
«Խմբագրությանն ահազանգած քաղաքացիները նշում էին, որ շատերը նույնիսկ իրենց ապրանքը թափում են սահմանին եւ հեռանում, իսկ սահմանային գյուղերի բնակիչները, ովքեր գյուղմթերքը հիմնականում գնում են Սադախլոյի շուկայից, անելանելի իրավիճակում են հայտնվել: Մեր տեղեկություններով, ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ իրենց բողոքի ձայնը իշխանություններին լսելի դարձնելու համար սահմանամերձ գյուղերի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել եւ փակել միջպետական ճանապարհը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: