Իսկական գայթակղություն շոկոլադով և ելակով. այս տորթի պատրաստման համար անհրաժեշտ է 15 րոպե
Այս տորթի առավելությունն այն է, որ այն պետք չէ թխել: Շնորհիվ այս փաստի՝ անհավանական համեղ այս աղանդերի պատրաստումը Ձեզանից կխլի ընդամենը 15 րոպե:
Տորթ շոկոլադով և ելակով
Բաղադրիչներ
1. Շոկոլադե թխվածքաբլիթ – 300 գ
2. Կարագ – 100 գ
3. Կաթնային շոկոլադ – 200 գ
4. Սև շոկոլադ – 100 գ
5. Սերուցք – 200 մլ
6. Թարմ ելակ – 300 գ
7. Նուշ կամ այլ ընկույզ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Բլենդերի միջոցով մանրացնել թխվածքաբլիթը հալեցրած կարագի հետ:
2. Թխվածքաբլիթով և կարագով զանգվածը լցնել կաղապարի մեջ, ուղղել և դնել սառնարանը:
3. Շոկոլադները հալեցնել գոլորշու վրա: Ավելացնել սերուցքը, երբ շոկոլադները լրիվ հալված կլինեն:
4. Խառնել շոկոլադը և սերուցքը՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Կստացվի իդեալական կրեմ:
5. Տորթի սառած թխվածքաբլիթային հիմքի վրա լցնել շոկոլադե կրեմը:
6. Հերթականությամբ շարել ելակները:
7. Զարդարել տորթը մանրացրած ընկույզով:
8. Տորթը դնել սառնարանը: Արդեն երկու ժամ անց այն կսառչի և կունենա ֆանտաստիկ տեսք և համ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը