Բաժիններ՝

Մարին լե Պենը չի ցանկանում ապրել Ելիսեյան պալատում պետության ղեկավար ընտրվելու դեպքում

«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը չի ցանկանում ապրել Ելիսեյան պալատում առաջիկա նախագահական ընտրություններում պետության ղեկավար ընտրվելու դեպքում: Այդ մասին նա հայտարարել է TF­1 հեռուստաալիքի եթերում:

«Ես չեմ ցանականում այնտեղ ապրել: Ես երեք երեխա ունեմ եւ ցանկանում եմ լինել նրանց հետ միասին»,­պարզաբանել է քաղաքական գործիչը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-­ը, ֆրանսիական ընդդիմությունը քանիցս քննադատության է ենթարկել Ֆրանսիայի հեռացող նախագահ Ֆրանսուա Օլանդին այն բանի համար, որ նա «հարկատուների հաշվին» նստավայրում տեղավորել է իր ընկերուհուն՝ ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեին:

Ավելի վաղ Մարին լե Պենը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում լիովին արգելել ցանկացած ներգաղթ Ֆրանսիա այնքան ժամանակ, քանի դեռ չեն համաձայնեցվի եւ չեն ընդունվի նոր օրենքներ, որոնք կարգավորում են օրինական ներգաղթը:

«Ես ցանկանում եմ մորատորիում սահմանել օրինական ամբողջ ներգաղթի վրա, որպեսզի կասեցվի այս խելահեղ, չվերահսկվող իրադրությունը, որը մեզ ցած է տանում»,­-ասել է լե Պենը Փարիզի հանրահավաքում ունեցած ելույթի ընթացքում: Դրանից հետո, նրա խոսքով, պլանավորվում է սահմանել ներգաղթին վերաբերող «ավելի կոշտ, ավելի խելամիտ, ավելի մարդասիրական, ավելի վերահսկելի կանոններ»:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 23-­ին, երկրորդ փուլը նախատեսված է մայիսի 7­-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս