Բաժիններ՝

Apple­-ն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի անհպում որոշման սարք է մշակում. CNBC

Միացյալ Նահանգների Apple կորպորացիան վարձել է մի խումբ մասնագետների, որոնք խստագույն գաղտնիության պայմաններում զբաղվում են այնպիսի սարքի մշակմամբ, որը կարող է ճեղքում դառնալ շաքարախտի բուժման բնագավառում: Այս մասին հայտնել է CNBC հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ խոսքը վերաբերում է հատուկ սենսորների ստեղծմանը, որոնք կարողանան անհպումային եղանակով որոշել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Ինչպես նշել է հեռուստաալիքը, կենսաբժիշկ­ինժեներների ոչ մեծ խումբը նախագծի վրա աշխատում է Փալո Ալտո քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) գաղտնի լաբորատորիայում:

Ինչպես նշել է հեռուստաալիքը, եթե Apple-­ը հաջողության հասնի նոր սարքի ստեղծման գործում, դա կհեշտացնի շաքարախտով հիվանդ միլիոնավոր մարդկանց կյանքը, խթան կծառայի հետազոտությունների եւ բուժման նոր մեթոդների մշակման համար, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս